
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է I-XII դասարանների ուսումնական ծրագիրը դրսեկության (էքստեռն) ձևով հաղթահարել ցանկացողների գրանցման և քննությունների ժամանակացույցը։
Քննությունների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը ներառյալ: Քննությունները կանցկացվեն մարտի 15-25-ն ընկած ժամանակահատվածում։
Քննությանը մասնակցելու իրավունք ունի անձը, եթե նրա տարիքը համապատասխանում է կամ գերազանցում է էքստեռնի կարգով սահմանված տարիքային խմբին, բացի այդ նա անցել է տվյալ կրթական ծրագիրը։
Էքստեռն ձևաչափով քննություն հանձնել ցանկացողները դիմում պետք է ներկայացնեն ռեսուրս կենտրոններում: Ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում: