Ավագ և առաջատար ուսուցիչները կարգավիճակը բարձրացնելու քննությունը կհանձնեն միևնույն թեստով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC)։
Ըստ NAEC-ի՝ քննության առավելագույն միավորը 70 է:
Առաջատար ուսուցիչ դառնալ ցանկացող ուսուցիչները պետք է հավաքեն թեստի առավելագույն միավորի ավելի քան 60 տոկոսը կամ 43 միավոր։
Մենթոր ուսուցիչ դառնալ ցանկացող ուսուցիչները պետք է հավաքեն թեստի առավելագույն միավորի 75 տոկոսից ավելին կամ 53 միավոր:
Նշվում է, որ քննության ժամանակ օգտագործվելու է ընդհանուր առմամբ 32 տարբեր տեսակի առաջադրանքներ, այդ թվում՝
- 22 փակ (ընտրովի) առաջադրանք,
- 2 համապատասխանության առաջադրանք,
- 8 բաց առաջադրանք։
- ֆունկցիոնալ/վերլուծական առաջադրանք։
Քննության տևողությունը 4 ժամ է։
Քննական ծրագրին և թեստային առաջադրանքների օրինակին կարող եք ծանոթանալ այս հղումով։