Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) հաստատել է 12-րդ դասարանում ընդգրկված հանրակրթական ուսումնական ծրագրերի առարկաների էքստեռն ձևով քննությունների ժամանակացույցը։
Տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 28-ին 12-րդ դասարանում ընդգրկված առարկաներից (վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, անգլերեն, քաղաքացիական պաշտպանություն և անվտանգություն) էքստեռն ձևով հանրակրթական ուսումնական ծրագրերի հաղթահարման քննությունը կանցկացվի կենտրոնացված՝ ԿԳՆ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից, էլեկտրոնային տարբերակով, համակարգի ընտրած դպրոցներում։
Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-7-ը` հետևյալ հաջորդականությամբ.
- վրաց լեզու և գրականություն՝ հոկտեմբերի 3, I նիստ–10:00, II նիստ–13:00,
- մաթեմատիկա՝ հոկտեմբերի 4, I նիստ-10:00, II նիստ-13:00,
- պատմություն՝ հոկտեմբերի 5, I նիստ-10:00, II նիստ-13:00,
- քաղաքացիական պաշտպանություն և անվտանգություն՝ հոկտեմբերի 6, I նիստ–10:00, II նիստ–13:00,
- անգլերեն՝ հոկտեմբերի 7, I նիստ–10:00, II նիստ–13:00:
ԿԳՆ-ից հայտնում են, որ քննության վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղի կրթական ռեսուրս կենտրոն։