
Փոթիի ծովափին հայտնաբերվել է ծովում խեղդված դեռահասներից երկրորդի մարմինը։
Այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Փոթիում երկու դեռահասներ ծովում խեղդվել են։ Փրկարարները երեկ հայտնաբերել էին դեռահասներից մեկի մարմինը, մյուսին որոնում էին։