
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզման բաժնի ծառայողները հայտնաբերել և ձերբակալել են 2002 թվականին կատարված ծանր հանցագործության մեջ մեղադրվող և հետախուզվող 1975 թվականին ծնված Կ.Ց-ին. վերջինս 20 տարի հետախուզության մեջ էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով։
Հետաքննությամբ պարզվել է, որ 2002 թվականի սեպտեմբերի 4-ին Ճիաթուրայի Նինոշվիլի փողոցի հրապարակի մոտ մեղադրյալ Կ.Ց.-ն հրազենից արձակած կրակոցից Գ.Տ.-ին մարմնական 5 վնասվածք է հասցրել, իսկ Կ.Ց.-ի հանցակից Կ.Վ.-ն հրազենից մահացու վիրավորել է Ջ.Զ.-ին, որից հետո երկուսն էլ դեպքի վայրից դիմել են փախուստի:
Վիրավորում ստացած Գ.Տ.-ն տեղափոխվել է բուժհաստատություն, որտեղ ցուցաբերվել է համապատասխան բուժում, իսկ Ջ.Զ.-ն հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում։
Մեղադրյալ Կ.Վ.-ին ոստիկանությունը ձերբակալել էր 2004 թվականին: