![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250205_114132_Messenger.jpg)
Փետրվարի երկրորդ կեսին և մարտի սկզբին Թբիլիսիում երեք խոշոր բողոքի ակցիա է հայտարարվել։
Փետրվարի 18-ին կանցկացվի բողոքի ցույց «Մինչև վերջ» կարգախոսով։ Այս օրը համընկնում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ծննդյան օրվա հետ, որին հայտարարության հեղինակներն անվանում են օլիգարխ և «Վրաստանի միակ ոչ լեգիտիմ փաստացի կառավարիչ»։
Փետրվարի 25-ին տեղի կունենա ցույց Վրաստանի խորհրդայնացման օրվան ընդառաջ: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և թույլ չենք տա, որ այս պատմությունը կրկնվի»,- ասված է ակցիայի մասին հայտարարության մեջ։
Մարտի 7-ին կլրանա բողոքի ցույցերի 100-րդ օրը այն պահից, երբ «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները: Ակցիան տեղի կունենա «Թույլ չենք տա, որ գողանան երկրի ապագան» կարգախոսով։
Այս ընթացքում «Վրացական երազանք»-ը հանրահավաքների և հավաքների մասին օրենսդրությունը երկու անգամ խստացրել է։
Այսօր ամենօրյա բողոքի ակցիաների 75-րդ օրն է. Երեկոյան ակցիաներ են հայտարարված Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Թելավիում, Գորիում, Ախմետայում և Ախալցխայում։