«Հայրենիքի դավաճանություն». «Վրացական երազանք»-ը կողմ քվեարկեց

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Քրեական օրենսգրքում (ՔՕ) «Հայրենիքի դավաճանության» մասին հոդվածի վերադարձին:

«Հայրենիքի դավաճանության» հոդվածը, որը վերացվել էր 2007 թվականին, վերադարձվեց Քրեական օրենսգիրք, թեև այն ամենը, ինչ նախատեսում էր այս հոդվածը, դեռ պատժելի է։

Մինչև 2007 թվականի ապրիլը Վրաստանի քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը սահմանում էր «Պետության ​​դավաճանություն»: Այժմ այս հոդվածը կոչվում է «Հայրենիքի դավաճանություն»:

Փորձագետները պնդում են՝ «Վրացական երազանք»-ն ինքը լինելով հայրենիքի դավաճան, քանի որ խախտել է Սահմանադրության 78-րդ կետը, այս օրենքի կիրարկմամբ հայրենիքի դավաճան կկարգի ոչ միայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը» (ՄԱՇ), ինչպես պնդում են իշխող թիմում, այլ նաև՝ քաղհասարակությանը, քանի որ վերջիններս դիմադրում են «Վրացական երազանք»-ի ռեժիմին: