Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը մեկնարկում է բողոքի ցույցերի նոր ալիք․ նախատեսվում է ցույց Հանրապետության հրապարակում:
Սեպտեմբերի 8-ին Թբիլիսիի «Սպորտի պալատում» տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավին հայտարարել է սեպտեմբերի 15-ին ծրագրված ցույցի մասին: Նա կոչ է արել ժողովրդին անպայման գալ ցույցին։
«Մի՛ մնացեք տանը, միացե՛ք մեզ»,- հայտարարել է Մոուրավին:
Ցույցեր կլինեն նաև սեպտեմբերի 22-ին, 29-ին: Կուսակցության առաջնորդը նշել է, որ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կփակեն Ազատության հրապարակը:
Դավիթ Թարխան-Մոուրավին իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներին ևս կոչ է արել միանալ իրենց ու միասին շարունակել պայքարը՝ հանուն 2020 թվականի իշխանափոխության: