
Գորիի մունիցիպալիտետում մոտ 40 տարեկան տղամարդուն կացնով սպանել է իր հարազատ հայրը։
Ներքին գործերի նախարարությունից ստացած տեղեկությունների համաձայն, մեղադրյալը ձերբակալվել է և ինքն իրեն մեղավոր է ճանաչել։
Նախաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` դիտավորյալ սպանություն։
Այդ հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր