
Այսօր Թբիլիսիի Ռիկղեի այգում կայացավ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» ցուցահանդեսը, որին ներկայացված էին դրվագներ Հայոց ցեղասպանությունից՝ արխիվային լուսանկարների և փաստաթղթերի տեսքով։
Անցորդներն ուսումնասիրում և լուսանկարում էին ցուցադրությունը։ Նրանց նաև բաժանվել են տեղեկատվական գրքույկներ վրաց լեզվով։
Նշենք, որ ի սկզբանե ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, սակայն ինչպես փոխանցում են կազմակերպիչները, տարածքում սպասվող այլ միջոցառումների պատճառով իրավապահների խնդրանքով, այն տեղափոխվել է Ռիկղեի այգի։
Ստորև ներկայացնում ենք ֆոտոշարք ցուցահանդեսից․