Վրաստանի «Րաֆֆի» հայ ուսանողական միության կազմակերպմամբ Թբիլիսիում նոյեմբերի 13-ին կայացավ «Հայոց մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդես։
Ցուցահանդեսի կազմակերպիչներից «Րաֆֆի» հայ ուսանողական միության անդամ Րաֆֆի Գասպարյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ցուցահանդեսի նպատակն է վրաց հանրությանը ներկայացնել անցյալ դարասկզբից սկսված հայոց մշակութային ցեղասպանությունը:
«Այս ցուցահանդեսը ծառայում է մեկ կարևոր նպատակի՝ վրաց հանրությանը ներկայացնել այն մշակութային ցեղասպանությունը, որն սկսվել է 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում (այժմյան Թուրքայի տարածքում) և մինչ օրս էլ շարունակվում է Արցախում» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Րաֆֆի Գասպարյանը։
Միության ադամները՝ տեղյակ լինելով Հայ ժողովրդի պատմության էջերից, հետաքրքրություն ցուցաբերած անցորդներին ներկայացրին լուսանկարներն ու հայ մշակույթի պատմությունը:
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր