Հայից զզվողի համար հայ եմ, ադրբեջանցուն ատողի համար՝ ադրբեջանցի․ Սաակաշվիլի

Վրաստան երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքի իր էջում ևս մեկ գրառում է արել՝ այս անգամ արձագանքելով ԱՄՆ-ում հանձնած ԴՆԹ-ի թեստի արդյունքները հրապարակելուց հետո սկսված քննադատություններին։

«Հատկապես դարանակալված ինքնահավաններին ուզում եմ ասել՝ դուք ձեզ հարցրել եք, թե ես և իմ կուսակցությունը որտեղից այսքան ուժեղ աջակցություն ունենք Վրաստանում ապրող էթնիկ խմբերի շրջանում, ինչը նախորդ ընտրություններում հաստատեցին վրացի ադրբեջանցիներն ու հայերը… այդ պատճառով միևնույն է այս դեպքում իմ գենետիկական թեստի արդյուքները»,- ասել է Սաակաշվիլին։

Նա անդրադարձել է նաև իր ազգային պատկանելության մասին անդադար շրջանառվող խոսակցություններին։

«Մի քանի անգամ ասել եմ և հաստատում եմ, ովքեր զզվում են հայերից, ես քաղաքականապես հայ եմ, ովքեր ատում են ադրբեջանցիներին, ապա ադրբեջանցի եմ, ովքեր զզվում են հրեաներից, հրեա եմ, միևնույն ժամանակ կմնամ ամենամեծ վրացին: Երկրի նորագույն պատմության մեջ էթնիկ խմբերով բնակեցված շրջանների զարգացման, ինչպես նաև նրանց ինտեգրացման ուղղությամբ Վրաստանում իմ կառավարությունից շատ բան որևէ մեկը չի արել։ Այդ պատճառով շնորհակալ ժողովուրդը չնայած ազդեցություններին, միևնույն է մեզ ձայն տվեց»,- հայտարարել է Սաակաշվիլին: