Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 83 պատգամավորներից 11-ը, որոնք կողմ են քվեարկել «ռուսական օրենքին», խորհրդարանում (2020-2022 թվականներին) չեն օգտվել ելույթի իրավունքից: Տեղեկացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:
Ուշագրավ է, որ ըստ TI-ի՝ ելույթի իրավունքից չեն օգտվել նաև «ռուսական օրենքի» կողմնակից, Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: TI-ը ներկայացնում է հետևյալ պատգամավորների անունները.
- Էլգուջա Գոցիրիձե,
- Իսկո Դասենի,
- Սուբատ Կյուրեղյան,
- Սամվել Մանուկյան,
- Գոգի Մեշվելիանի,
- Դիմիտրի Սամխարաձե,
- Գոդերձի Չանքսելիանի,
- Վասիլ Չիգոգիձե,
- Վիկտոր Ջափարիձե,
- Էդիշեր Տոլորաիա,
- Զաալ Միքելաձե:
Ի դեպ, «Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ՝ չվերադառնալ նախագծին։
Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։
Իշխանությունները վիճահարույց օրենքի աջակիցների հանրահավաք կանցկացնեն