«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2022 թվականին խորհրդարանի 18 անդամ երբևէ ելույթի իրավունքից չի օգտվել։
2022 թվականին ելույթի իրավունքից չօգտված պատգամավորներից 10-ը եղել են խորհրդարանական մեծամասնության, 6-ը՝ ընդդիմադիր, 2-ը՝ անկուսակցական պատգամավորներ։ Հատկաշական է, որ նրանց ցանկում են նաև հայազգի պատգամավորները:
Ըստ TI-ի՝ այդ պատգամավորներն են.
- Էլգուջա Գոցիրիձե (մեծամասնություն),
- Իսկո Դասենի (մեծամասնություն),
- Գրիգոլ Վաշաձե (անկուսակցական),
- Աբդուլլահ Իսմայիլով (ընդդիմություն),
- Մանուչար Կվիրկվելիա (ընդդիմություն),
- Սումբատ Կյուրեղյան (մեծամասնություն),
- Լևան Կոբիաշվիլի (մեծամասնություն),
- Սամվել Մանուկյան (մեծամասնություն),
- Գոգի Մեշվելիանի (մեծամասնություն),
- Կոբա Նակղոփիա (ընդդիմություն),
- Ռամազ Նիկոլաիշվիլի (ընդդիմություն),
- Դիմիտրի Սամխարաձե (մեծամասնություն),
- Բաչուկի Քարդավա (ընդդիմություն),
- Գոդերձի Չանքսելիանի (մեծամասնություն),
- Վասիլ Չիգոգիձե (մեծամասնություն),
- Ցեզար Չոչելի (ընդդիմություն),
- Դիլար Խաբուլիանի (անկուսակցական),
- Վիքտոր Ջափարիձե (մեծամասնություն):