
2023 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Տեղեկությունը տարածել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ֆեսյբուքյան էջը:
Նշված է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ընդգծել Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը։