Այսօր Վրաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթից հետո ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն քննադատելով իշխանությունների քաղաքականությունը, ասել է․ «Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ տոկոսով եք տնտեսության աճը խթանել»։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակիցն իր խոսքում ընդգծել է, թե Վրաստանում թոշակները և աշխատավարձերը բարձրացել են մինչև իշխանափոխությունը՝ 2012 թվականը։
«Մինչև 2012 թվական կենսաթոշակները բարձրացել են 10 անգամ, դուք քանի՞ անգամ եք բարձրացրել, գիտե՞ք թե որքան աշխատավարձ է ստանում զինծառայողը, գուցե ավելի քիչ քան ձեզ սուրճ եփողը։ Այժմ արդարադատության տներում 1000 լարի աշխատավարձ են ստանում, բայց այն կարող էր լիներ 3000-4000, եթե երկիրը դուք չղեկավարեիք», — ասել է պատգամավորը։
Կարդացեք նաև՝
Ընդդիմությունը քննադատում է վարչապետին ԵՄ հանձնարարականները չկատարելու համար