Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9,5 տոկոսով կամ 113,5 լարիով և կազմել 1 304,5 լարի։
2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը կազմում է 1541,3 լարի, ներկայիս փոխարժեքով կազմում է 550,5 դոլար։
Վրաստանի հարևան երկրներում միջին աշխատավարձը բաշխվում է հետևյալ կերպ.
- Տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձերը Ռուսաստանում են։ Ռուսաստանի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում միջին աշխատավարձը 2022 թվականի հուլիսի դրությամբ կազմում է 62 հազար 200 ռուբլի, գրեթե 998 դոլար։
- Հաջորդը Հայաստանն է, որտեղ միջին անվանական աշխատավարձն այս տարի կազմում է ամսական 223 հազար 971 դրամ, 554 դոլար:
- Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականին երկրում միջին ամսական աշխատավարձը կազմում է մինչև 10 հազար լիրա, 538 դոլար։
- Տարածաշրջանում ամենացածր միջին աշխատավարձը Ադրբեջանում է՝ 731 մանաթ, 430 դոլար։