Հուլիսի 18-ի ժամը 19։40-ին Հայաստանում՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, գրանցված 2.7 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանի Հայաստանին սահմանակից տարածքում:
Երկրաշարժի մասին տվյալները հաղորդել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը Երևան քաղաքում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Արարատի մարզում՝ 2-4 բալ։