Այս պահին մեկնարկեցին հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրությունները․ քաղաքացիներն ընտրում են Ազգային ժողովի պատգամավորների։
2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեն 2.573.779 քաղաքացիներ։
Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։
Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։
Իսկ մանդատները բախշվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5 տոկոս կուսակցությունների համար և 7 տոկոս կուսակցությունների դաշինքների համար):
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։