
Հայաստանում Վրաստանի դեսպանության տեղեկատվությամբ, ապրիլի 21-ին Հայաստանից Վրաստան է տեղափոխվել Վրաստանի քաղաքացիների հերթական խումբը: Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Ըստ հայտարարության Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության և հայկական կողմի աջակցությամբ, արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանից Վրաստան է տեղափոխվել 1213 քաղաքացի։
Վրաստանի Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը աջակցության համար։