Սեպտեմբերի 11-ին Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով կմեկնի Հայաստան:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությամբ՝ այցի շրջանակներում Ջանելիձեն կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: