Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին հյուրընկալել է «Շատո Մուխրանի» համալիրում՝ նրանց պատվին կազմակերպված գալա ընթրիքին։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները ընթրել են միասին։
Նշվում է, որ պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Փաշինյանի, Ասադովի և Ղարիբաշվիլիի միջև:
«Մետաքսի ճանապարհ» թբիլիսյան ֆորումն անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Համաժողովին մասնակցում են շուրջ 2000 պատվիրակներ աշխարհի 60 երկրներից», — նշված է տեղեկության մեջ:
Միջազգային այս համաժողովի սկիզբը դրվել է 2015 թվականին, Վրաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ։
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները երեկ Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: