
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Վրաստանի կառավարության աշխատակազմում, ժամը 14:00-ին
Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կկայանան դեմ առ դեմ հանդիպումներ, իսկ հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։