2023 թվականին Վրաստանում օտարերկրացիների կողմից գնված հողատարածքների գրեթե 62 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Նշված տեղեկությունը Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Խաթունա Սամնիձեն խնդրել է արդարադատության նախարարությունից:
Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում գրանցել են 2 038 ոչ գյուղատնտեսական հողատարածք, որից 1 256-ը դարձել է Ռուսաստանի 447 քաղաքացու սեփականությունը։
5 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները 2023 թվականին Վրաստանում գնված հողատարածքների քանակով առաջատար են դարձել՝ հետևյալն է.
- Ռուսաստան 1 256 հողամաս, 447 սեփականատեր,
- Հայաստան՝ 164 հողամաս, 47 սեփականատեր,
- Հունաստան՝ 154 հողամաս, 58 սեփականատեր,
- Ուկրաինա՝ 70 հողամաս, 26 սեփականատեր,
- Գերմանիա՝ 54 հողամաս, 21 սեփականատեր: