
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը հրապարակել է թիմի կազմը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի Հայաստանի հավաքականի հետ խաղերի համար։
Ֆրանսիացի մարզչի թիմը մարտի 20-ին Երևանում կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ, իսկ մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում կհյուրընկալվի մրցակցին:
Վրաստանի հավաքականում կա մեկ սկսնակ` 20-ամյա Լուկա Լացաբիձեն:
Վրաստանի ազգային հավաքականի կազմը.
Դարպասապահներ՝ Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա, Լուկա Գուգեշաշվիլի;
Պաշտպաններ՝ Գուրամ Կաշիա, Օթար Կակաբաձե, Լաշա Դվալի, Լուկա Լոչոշվիլի, Գիորգի Գոչոլեիշվիլի, Սաբա Գոգլիչիձե, Իրակլի Ազարով, Լուկա Լացաբիձե;
Կիսապաշտպաններ/հարձակվողներ` Օթար Կիտեիշվիլի, Գիորգի Քոչորաշվիլի, Նիկա Կվեկվեսկիրի, Անզոր Մեկվաբիշվիլի, Լևան Շենգելիա, Շոթա Նոնիկաշվիլի, Գիորգի Զարիա, Զուրիկո Դավիթաշվիլի, Գիորգի Գուլիաշվիլի, Խվիչա Կվարացխելիա, Բուդու Զիվզիվաձե, Գիորգի Միքաուտաձե: