Երևանի կենտրոնում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը արդեն ընդունել է առաջին քաղաքացիներին: Գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։
Նախորդ շաբաթ բացված Հանրային ծառայությունների կենտրոնում մատուցվելու են 97 տեսակի պետական ծառայություններ:
Նախորդ տարի հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում նաև պատգամավորներ կային, Թբիլիսիում ուսումնասիրել էր Վրաստանի արդարադատության բարեփոխումներն ու արդարադատության տների աշխատանքը։ Այս տարվա սկզբին էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն էր այց կատարել Վրաստան՝ ուսումնասիրելու արդարադատության տների աշխատանքը: Թեմայի մասին ավելին տեսանյութում՝