Մայիսի 24-ին Թբիլիսիում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի ազգային հաղորդակցությունների հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
«Փաստաթղթի ստորագրմամբ մենք երկարատև և խորը փոխգործակցության հիմք դրեցինք մեր բարեկամ երկրի կարգավորող մարմնի հետ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ պատվիրակության այցը Վրաստան նա գնահատել է կարևոր և արդյունավետ՝ ընդգծելով, որ ջերմ մթնոլորտում ձեռք բերված հուշագրի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։
«Նշեմ նաև, որ Վրաստանի մեդիակարգավորիչը առաջին անգամ է կնքում այս տեսակի փաստաթուղթ այլ երկրի կարգավորող մարմնի հետ», — ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը։