
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել են 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում կայանալիք հայ-վրացական իրավական հերթական ֆորումին առնչվող մի շարք հարցեր։
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։