ԵԱՀԿ ԽՎ-ը աջակցում է հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Այս մասին Թբիլիսիում անցկացվող խորհրդարանական վերահսկողության թեմայով համաժողովի շրջանակներում «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վրացի նախագահ Գիգի Ծերեթելին։
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև նշել է, որ ողջունում են Հայաստանի առաջարկը խորհրդարանական վերահսկողության թեմայով հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։
«Հայաստանում այժմ լուրջ բարեփոխումներ են ընթանում։ Հարավային Կովկասի, այդ թվում Վրաստանի համար կարևոր են հարևան ու բարեկամ Հայաստանի հաջողությունները։ Մենք շարունակում ենք Հայաստանի իշխանությունների հետ մեր աշխատանքը»,-ասել է Ծերեթելին։