Հայաստանը Վրաստանից մեքենաների վերարտահանմամբ չորրորդն է

2024 թվականի հունվարին Վրաստանից թեթև մեքենաների վերարտահանման ծավալով Հայաստանը չորրորդն է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ թեթև մարդատար մեքենաների ներմուծումը կրճատվել է 48,1 տոկոսով։

Այս տարվա հունվարին երկիր են ներկրվել 101 մլն 443 հազար դոլարի (6,849 միավոր) թեթև մեքենան, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալը կազմել է 195 մլն 496 հազար դոլար (12,939 միավոր): Ներմուծող երկրների ցանկը հետևյալն է.

  • ԱՄՆ՝ 61 մլն 201 հազար դոլար (4,722 միավոր),
  • Ճապոնիա՝ 13 մլն 133 հազար դոլար (634 միավոր),
  • Գերմանիա՝ 11 մլն 099 հազար դոլար (459 միավոր),
  • Չինաստան՝ 2 մլն 158 հազար դոլար (176 միավոր),
  • Հարավային Կորեա՝ 1 մլն 787 հազար դոլար (153 միավոր):

Ներմուծման նվազման ֆոնին մի փոքր ավելացել է վերարտահանումը։ Մասնավորապես, այս տարվա հունվարին վերարտահանվել է 112 մլն 047 հազար դոլարի ավտոմեքենա (5,477 հատ), իսկ 2023 թվականի հունվարին արտահանման ծավալը կազմել է 104 մլն 279 հազար դոլար (6,076 հատ)։ Վերարտահանման ցանկը հետևյալն է.

  • Ղրղզստան՝ 45 մլն 303 հազար դոլար (1 317 միավոր),
  • Ղազախստան՝ 33 մլն 944 հազար դոլար (2 419 միավոր),
  • Ադրբեջան՝ 17 մլն 494 հազար դոլար (847 միավոր),
  • Հայաստան՝ 9 մլն 399 հազար դոլար (591 միավոր),
  • Տաջիկստան՝ 2 մլն 108 հազար դոլար (120 միավոր):

Նշենք, որ ներմուծման նվազումը, ամենայն հավանականությամբ, կապված է այն կարգավորումների հետ, որոնց համաձայն 2024 թվականից Վրաստանում արգելվել է մինչև 2013 թվականը արտադրված ավտոմեքենաների ներմուծումը։