Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթև մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի 7 ամսում թեթև մեքենաների վերաարտահանումը երկրում կազմել է 370,8 մլն դոլար, որն ամենաբարձրն է 2013 թվականից ի վեր:
Վրաստանի 10 խոշորագույն արտահանող երկրների ցանկը հետևյալն է.
- Ադրբեջան՝ 159,6 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 61,5 մլն դոլար,
- Ղազախստան՝ 34,6 մլն դոլար,
- Հայաստան՝ 32,6 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 22,2 մլն դոլար,
- Ղրղզստան՝ 17,8 մլն դոլար,
- Բելգիա՝ 16,5 մլն դոլար,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 6,6 մլն դոլար,
- Տաջիկստան՝ 5,1 մլն դոլար,
- Մոլդովա՝ 2,6 մլն դոլար:
Ներմուծումը ևս ռեկորդային մակարդակի վրա է՝ այս տարի երկիր է ներմուծվել 759,7 մլն դոլարի ավտոմեքենա, ինչը, ըստ Geostat-ի, ամենաբարձրն է 2009 թվականից ի վեր և 49%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը՝ 509,6 մլն դոլար։
Նշենք, որ Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ զգալի մասնաբաժին ունի ավտոմեքենաների արտահանումը. 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10,8 տոկոս և զբաղեցրել չորրորդ տեղը արտահանման խոշորագույն ապրանքախմբերում, իսկ ընդհանուր եկամուտը գերազանցել է 456,5 մլն դոլարը։