
Հարևան Հայաստանը Վրաստանից երջանիկ երկիր է. այս եզրակացությանն է հանգել Համաշխարհային երջանկության զեկույցը (Global Happiness Report), որը ներառում է 2024 թվականի տվյալները:
Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր՝ մարտի 20-ին, հրապարակվել է Gallup խորհրդատվական ընկերության, Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտական կենտրոնի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման խմբագրական խորհրդի հետ համատեղ պատրաստված Համաշխարհային երջանկության զեկույցը, ըստ որի՝ աշխարհի 147 երկրների շարքում Վրաստանը 91-րդն է, նույն ցուցանիշն է եղել նաև 2023-ին:
Վրաստանի հարևան երկրներից ամենաերջանիկ երկիրը Ռուսաստանն է։ Վրաստանի տարածքների 20 տոկոսն օկուպացրած Ռուսաստանը, որ պատերազմ է մղում Ուկրաինայում, 66-րդ տեղում է (2023 թվականի համեմատ 6 տեղով բարձրացել է)։
Հարևան Հայաստանը 87-րդ տեղում է (2023-ին՝ 82), Թուրքիան՝ 94-րդ (2023-ին՝ 98)։ Իրանը զբաղեցնում է 99-րդ տեղը (2023-ին՝ 100), Ադրբեջանը՝ 106-րդ (2023-ին՝ 101), իսկ Ուկրաինան՝ 111-րդ (2023-ին՝ 105-րդ):