Հայաստանը Վրաստանից երջանիկ երկիր է

Համաշխարհային երջանկության զեկույցի համաձայն (World Happiness Report), որն ընդգրկում է 2021-2023 թվականները, Վրաստանը երջանկության մակարդակով 91-րդ տեղում է 147 երկրների շարքում. Հայաստանը՝ 82-րդ:

Երջանկության ցուցանիշով հարևան երկրներից Վրաստանին զիջում են Թուրքիան (98-րդ), Ադրբեջանը (101-րդ) և Ուկրաինան (105-րդ)։

Վրաստանը զիջում է հետխորհրդային երկրների մեծամասնությանը` ներառյալ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը:

Վարկանիշային աղյուսակում Վրաստանից առաջ է Մոզամբիկը, իսկ Վրաստանից հետո՝ Իրաքը։ 2020-2022 թվականների զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը։

Զեկույցում վարկանիշը կազմված է ըստ տարիքային խմբերի. մինչև 30 տարեկանների գնահատականներով Վրաստանը աշխարհում 78-րդն է, իսկ 60 տարեկանից բարձր քաղաքացիների գնահատմամբ` 91-րդը:

Եվրոպական 9 և Եվրամիության 5 երկրներ ամենաերջանիկների տասնյակում են։ ԵՄ երկրների մեծամասնությունն առաջին հիսունի շարքում է։