2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։
2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ.
- Ադրբեջան՝ 245,1 մլն դոլար արժողությամբ՝ 25 հազար 096 ավտոմեքենա,
- Ուկրաինա՝ 117,4 մլն դոլար արժողությամբ՝ 12 հազար 446 ավտոմեքենա,
- Հայաստան՝ 84,2 մլն դոլար արժողությամբ՝ 8 293 ավտոմեքենա,
- Ռուսաստան՝ 55,3 մլն դոլար արժողությամբ՝ 3 841 ավտոմեքենա,
- Ղազախստան՝ 54,9 մլն դոլար արժողությամբ՝ 5 417 ավտոմեքենա,
- Ղրղզստան՝ 38,6 մլն դոլար արժողությամբ՝ 5 742 ավտոմեքենա,
- Բելգիա՝ 22,8 մլն դոլար արժողությամբ՝ 472 ավտոմեքենա,
- Տաջիկստան՝ 10,3 մլն դոլար արժողությամբ՝ 1 789 ավտոմեքենա,
- Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9,6 մլն դոլար արժողությամբ՝ 131 ավտոմեքենա,
- Բելառուս՝ 5,3 մլն դոլար արժողությամբ՝ 156 ավտոմեքենա: