Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացու հարցին, թե՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ:
«ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել։
Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք. 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել է «անկախ պետություններ»: