
Այս տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ Վրաստանից մանդարինի արտահանումը կազմել է 8,595 տոննա: Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը՝ հավելելով, որ այս տարի ցիտրուսի բերքի որակը բավական բարձր է, արտահանումն էլ մեծ։ Արտահանման հիմնական երկրներ են շարունակում մնալ Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը: Մանդարինի գինը 0.40-ից 0.70 լարի է:
Աջարիայի կառավարության որոշմամբ՝ բացվել է ցիտրուսային մրգերի իրացման համակարգման շտաբ:
Նոյեմբերի 25-ից ուժի մեջ է նաև Աջարիայի կառավարության՝ ոչ ստանդարտ մանդարիններ արտադրողների սուբսիդավորման ծրագիրը, ըստ որի՝ ոչ ստանդարտ մանդարինի 1 կգ-ի համար կառավարության 10 թեթրի համաֆինանսավորում կլինի: