Հայաստանի հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշել է Վերին Լարսի անցակետի ամենաօպտիմալ այլընտրանքը:
Նովորոսիյսկի (ՌԴ) նավահանգստից Փոթի (Վրաստան) նավահանգիստ այնտեղից էլ երկաթուղով Երևան: Այս երթուղին կարող է դառնալ Վերին Լարս անցակետի այլընտրանքը: Այս մասին հաղորդում են հայկական լրատվամիջոցները:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրասիական ինտեգրման և տարածաշրջանային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:
«Այլընտրանքային երթուղին մնում է ծովը: Ըստ մեր հետազոտությունների և հաշվարկների՝ ավելի արդյունավետ է օգտագործել բեռնափոխադրումների կոնտեյներային ճանապարհը»,- ասել է Փամբուխչյանը:
Պատգամավորն ասել է, որ լաստանավով փոխադրումները ոչ բելեր ապրանքատեսակների համար են հարմար, բացի այդ՝ նոր լաստանավը Հայաստանի համար 10-15 մլն դոլար կարժենա, իսկ հինը (1976 թ.)՝ 2,2 մլն. դոլար է, որն աշխատում է ընդհատումներով: Բացի այդ՝ կոնտեյներներով կարելի է ցանկացած ապրանք տեղափոխել, և ոչ միայն ծովով:
Փամբուխչյանը ծովային օրենսդրության կողմնակից է, որը թույլ կտա սեփական նավեր ունենալ: Ըստ պատգամավորի՝ նավերից մեկը կարող է Փոթիով Հայաստանի համար բեռներ փոխադրել: Ծրագրվում է, որ օրինագիծը մոտ ապագայում կգործարկվի: