Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023 թվականի առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։
Հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1 տոկոսով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։
Արտահանումն աճել է 24,7 տոկոսով և կազմել 1,5 մլրդ դոլար, իսկ ներմուծումը` 21 տոկոսով և կազմել 3,3 մլրդ դոլար։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար՝ արտաքին առևտրաշրջանառության 38,9 տոկոսը։
Արտահանման ծավալով Հայաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ 216,9 մլն դոլար։
Հայաստանին հաջորդում են՝
- Ադրբեջան՝ 180,7 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 176,9 մլն դոլար,
- Չինաստան՝ 133,3 մլն դոլար,
- Ղազախստան՝ 122,2 մլն դոլար.
Ներմուծման ծավալով առաջատարը Թուրքիան է՝ 568,7 մլն դոլար։
Թուրքիային հաջորդում են՝
- Ռուսաստան՝ 490 մլն դոլար,
- ԱՄՆ՝ 261,8 մլն դոլար,
- Չինաստան՝ 242,7 մլն դոլար,
- Գերմանիա՝ 205,3 մլն դոլար,
2023 թվականի հունվար-մարտին արտահանման ամենամեծ ապրանքը ավտոմեքենաներն են՝ 411,8 մլն դոլար։