Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ Հայաստան-Վրաստան լեգենդների հրաժեշտ հանդիպումը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30 ամյակի կապակցությամբ։
Խաղը բաղկացած էր երկու 30 րոպե տևողությամբ խաղակեսերից: Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Վրաստանի ֆուտբոլի լեգենդներին:
Վրաստանի հավաքականի կազմում խաղում էին՝ դարպասապահ Նուկրի Ռևիշվիլին, լեգենդար ֆուտբոլիստներ Լևան Կոբիաշվիլին, Ալեքսանդր Իաշվիլին, Գոչա Ջամարաուլին, Ջանո Անանիձեն, Գիորգի Դեմետրաձեն, Օթար Մարցվալաձեն և այլոք։
Հայաստանի հավաքականի կազմում էին՝ Յուրա Մովսիսյանը, Էդգար Մանուչարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Կառլեն Մկրտչյանը, Գևորգ Կասպարովը և այլք։
Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակներում Հայաստան են այցելել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Ջանի Ինֆանտինոն և Ալեքսանդր Չեֆերինը։