
Երեկ՝ մարտի 27-ին, Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիայի հանրակրթական դպրոցի աշակերտները, որ նաև վրացական պարային խմբակի սաներ են, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում «Նազանք» բազմաոճ պարերի համահայկական մրցույթում զբաղեցրել են առաջին հորիզոնականը:
Մրցույթը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Դամիա» պարային խումբը` պարուսույց Լևան Կղուրավայի գլխավորությամբ, ներկայացրել է երկու վրացական պարային համար, որոնք ժյուրիի կողմից արժանացել են բարձր գնահատականի: Ներկայացվել են «Մթիուլուրի» և «Աճարուլի» պարերը։
Թե’ պարուսույցը, թե՛ պարային խմբի անդամները պարգևատրվել են պատվոգրերով և մրցանակներով: