Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների համար համատեղ թրեյնինգ կկազմակերպվի` Վրաստանի լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում:
«Եվրոպայի հեռարձակող խորհրդի հետ տարված աշխատանքի արդյունքում մենք հասել ենք նրան, որ Վրաստանում կբացվի խորհրդի` լրագրողների վերապատրաստման ցանց: Հիմնական գործընկերը Վրաստանի հանրային հեռարձակողն է: Սա հնարավորություն է տալու միանգամից 50 լրագրողի մասնակություն ապահովել, իսկ նրանցից 15-ը նախնական պատրաստվածություն կանցնեն, սա մեզ համար շատ կարևոր է»,- ասել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թինաթին Բերձենիշվիլին:
Ուսուցման թեմատիկան բազմազան է լինելու: Առաջին 15 լրագրողները կընտրվեն հանրայինից, սեպտեմբերից հնարավոր է նաև ուսանողներ ներգրավվեն։
«Մենք հաճախ ենք խոսում արևելյան փորձից, պրակտիկայից, ուզում ենք ընդօրինակել Եվրոպական հեռարձակող խորհդի փորձը, և մենք խոստանում ենք, որ այս դասընթացների շրջանակներում դասախոսություններ են կարդալու լավագույն մասնագետները: Այս ամենն անցնելու է տարվա մեջ երկու անգամ` 6 -ամսյա ցիկլով»,-ասում է Բերձենիշվիլին: