
«Վրացական երկաթուղին» հուլիսի 1-ից հուլիսի 31-ը լրացուցիչ ուղևորափոխադրումներ կիրականացնի դեպի Բաթումի։
Ըստ հաղորդագրության՝ Թբիլիսիից Բաթումի գնացքը կմեկնի ժամը 06:30-ին, իսկ Բաթումիից Թբիլիսի կվերադառա ժամը 14:30-ին։
Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերից և գործընկեր ընկերությունների միջոցով: