
«Վրացական երկաթուղի» ընկերությունը Թբիլիսիից Բաթումի հունիսի 21, 22, 23 և 24-ին հավելյալ ուղևորափոխադրումներ կկատարի` պայմանավորված պահանջարկի հետ: Այս մասին տեղեկացնում են «Վրացական երկաթուղի» ընկերությունից:
Նշվում է, որ գնացքներն այս օրերին ուղևորափոխադրում կկատարեն հետևյալ ժամանակացույցով.
Թբիլիսի — Բաթումի — ժամը 08:50-ից 14:15-ը
Բաթումի — Թբիլիսի — ժամը 19:15-ից 00:40-ը
«Հիշեցնենք, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Georgian Railway Tickets և Biletebi.ge բջջային հավելվածի միջոցով։ Տոմսերը վաճառվում են նաև Railway.ge, tkt.ge, Biletebi.ge, matarebeli.ge վեբ կայքերի միջոցով:
Վրացական երկաթուղին ցանկանում է Ձեզ բարի և հարմարավետ ճանապարհորդություն», — ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: