
Վրաստանում հավելված է ստեղծվել եվրոպամետ ցույցերի մասնակիցների համար։
MNT (ment.ge) կոչվող հավելվածը ներկայացրել է ծրագրավորող Նիկա Շելիան։
«Ստեղծվել է վրացական սոցիալական ցանց, որը կօգնի հանրահավաքների ժամանակ քաղաքացիներին ուղղակի տեղեկատվություն ստանալ խորհրդարանի մոտ կամ այլ վայրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին», — գրում է Շելիան LinkedIn-ում:
Նրա խոսքով, MNT-ն կօգնի «զտել բոտերին», որոնք ապատեղեկատվական արշավներ են վարում հանրահավաքների մասին Facebook-ում, TikTok-ում կամ X-ում: Օգտատերերը կկարողանան լուսանկարներ և տեսանյութեր վերբեռնել սոցցանց միայն այն վայրերից, որտեղ նրանք գտնվում են և միայն սմարթֆոններից։
Հավելվածը հասանելի է ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում: