«Այն, ինչ կա, բանակցությունների սեղանի շուրջ է, գործնական, փոխզիջումային և արդար է: Չեմ կարծում, որ ընդդիմությունը կտրականապես համաձայն չէ այս առաջարկի հետ», — այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ խոսելով ընդդիմության հետ ընտրական համակարգի վերաբերյալ երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել բանակցությունների միջնորդներին՝ ԵՄ և ԱՄՆ դեսպանություններին:
«Կա երկիր, կան պետական շահեր, քաղաքական կուսակցություններն ունեն իրենց շահերը, բայց մենք պետք է հավաքվենք և խոսենք: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես հավատում եմ և հուսով եմ, որ նրանք առաջիկա օրերին կվերադառնան երկխոսությունների սեղանի շուրջ և մենք կկարողանանք համաձայնության գալ ընտրական համակարգի վերաբերյալ», — ասել է Թալակվաձեն:
Նշենք, որ փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էլիզաբեթ Ռուդը կառավարության և ընդդիմության պաշտոնյաներին ընթրիքի էր հրավիրել: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և Գերմանիայի դեսպանը:
Հիշեցնենք, որ իշխանությունները դեկտեմբերին ընդդիմությանն առաջարկել էին ընտրության խառը մոդել 100/50-ի: Այս ընտրական մոդելը ենթադրում է 100 պատգամավորի համամասնական ընտրություն 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատները կրճատվելու են մինչև 50: