Հավանաբար կարգելվի դատական նիստերի ժամանակ նկարահանումը

Վրաստանում նոր օրենսդրական նախաձեռնության հիման վրա կարող է արգելվել դատարաններում քրեական գործերի լուսանկարահանումը և տեսանկարահանումը:

Վրաստանի խորհրդարանի կայքում կարդում ենք, որ օրենսդրական առաջարկի նախաձեռնողը «Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Կախնիաշվիլին է»։

Օրենսդրական առաջարկության մեջ ասված է, որ «նիստերի հեռարձակումների հետևանքով ակնհայտորեն վարկաբեկվում են իրավապահ մարմինները, օրինակ՝ երեկվա նիստից հետո 11 ամբաստանյալները արհամարհանք են դրսևորել թե՛ դատավորի, թե՛ դատախազների նկատմամբ»:

Մարտի 6-ին ներկայացված օրենսդրական առաջարկը մարտի 10-ին քննարկել է խորհրդարանի բյուրոն և ուղարկել իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը։