Հատուկջոկատայիններն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրում են ցուցարարներին

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավապահները անհամաչափ ուժ են կիրառում «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառում են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այսպես կոչված պղպեղային սփրեյ:

Ընդգծենք, որ հատուկջոկատայինները երկու կողմից շրջափակել են ցուցարարներին, լսվում են հատուկ միջոցներից վնասվածքներ ստացող ցուցարարների բղավոցները, նրանք, սակայն, չեն նահանջում: Տուժածների թիվը դեռ հստակ չէ, այսօր ևս կան բերման ենթարկվածներ:

Հարկ է նշել, որ խորհրդարանի մուտքերը հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Խորհրդարանի շենքի ներսի բակից պարբերաբար ջրցանվում են դռներին մոտեցող ցուցարարները։ Րոպեներ առաջ ցուցարարները կոտրել են երկաթե բարիկադները և ձվեր նետել խորհրդարանի շենքի ուղղությամբ։

Տեղից «Ալիք Մեդիա»-ի ուղիղ միացումներին հետևեք այստեղ՝

https://www.facebook.com/aliQmedia/videos/3146824545615123

«Օտարերկրյա գործակալների» օրինագծերն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով