Հատուկջոկատայինների սննդի պայմանագիրը չի կնքվել

Վրաստանյան եվրոպամետ ցույցերը  հաճախ բռնությամբ ցրող ոստիկանների ու հատուկջոկատայինների համար լանչ գնելու համար հայտարարված 300 հազար լարիի մրցույթն «ավարտվել է բացասական արդյունքով», ինչը նշանակում է, որ պայմանագիրը չի կարող կնքվել։

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) երկու տեսակի լանչի հավաքածու է գնել. մեկը պետք է պարունակի մեկ սենդվիչ, շոկոլադե սալիկներ և զովացուցիչ ըմպելիք: Երկրորդ տեսակի հավաքածուն պարունակում էր լրացուցիչ սենդվիչ: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթողը 12 ժամվա ընթացքում պետք է հանձներ 5000 հավաքածու։

Մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 8-ին` հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

Այս մրցույթում հաղթող էր ճանաչվել «Հոսփիթլս Քեյթրինգ Սիսթեմս» ՍՊԸ-ն, որի հետ պետք է պայմանագիր կնքվեր, սակայն ընկերությունը իրեն տրված 5-օրյա ժամկետում բանկային երաշխիքը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել, որի պատճառով «Հոսպիտալ Քեյթրինգ Սիստեմս»-ը որակազրկվել է։

Քանի որ մրցույթն ավարտվել է «բացասական արդյունքով», ՆԳՆ-ն դեկտեմբերի 28-ին 103 հազար 500 լարիով գնել է 10 հազար ճաշի հավաքածու։ Պայմանագիրը, որը նախարարությունը պարտավոր է ներբեռնել Գնումների գործակալության կայքում, որոնման դեպքում անպատասխան է մնում։

2024 թվականի գարնանից ՆԳՆ-ն առանց մրցույթի գնում է լանչի հավաքածուների մեծ մասը և օրենքի խախտմամբ թաքցնում գնման մանրամասները։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո պետբյուջեից ավելի քան 1 մլն 400 հազար լարի է ծախսվել ուժայիններին կերակրելու համար։

Ավելի քան մեկ ամիս է, ինչ շարունակական բողոքի ակցիաները մայրաքաղաքում չեն դադարում, բազմաթիվ հանրահավաքներ են ընթանում նոր ընտրությունների անցկացման և եվրոպամետ հանրահավաքներում բերման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով։