Հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած կինը տունագվել է

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած Նանա Տոմարաձեին դատարանը տուգանել է 2600 լարիով:

Հատուկջոկատայինները Տոմարաձեին բերման են ենթարկել, երբ վերջինս ոտքով հարվածել է հատուկջոկատայինների վահանին։ Այդ կադրերն արագորեն տարածվել են ԶԼՄ-ներում: Դեկտեմբերի 3-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո Նանա Տոմարաձեն տեղափոխվել էր Զահեսիի քննչական մեկուսարան։

Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել վարչական իրավախախտման՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար (հոդված 173)։

Տոմարաձեի փաստաբան Իլոնա Դիասամիձեն ասել է՝ իր պաշտպանյալն անձամբ է մասնակցել դատավարությանը։

Դեկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ վարչական կարգով բերման է ենթարկվել 293 անձ։ Դատարանն արդեն վերանայել է 89 գործ, որից 43-ի նկատմամբ կիրառվել է տուգանք, 41-ի նկատմամբ՝ վարչական կալանք, 5-ի նկատմամբ՝ ծանուցում։ Ըստ ՆԳՆ-ի՝ գերատեսչության 143 աշխատակիցներ տարբեր տեսակի ծանր վնասվածքներ են ստացել։