Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ իրավապահները պարբերաբար փորձում են ցրել բազմամարդ հանրահավաքը խորհրդարանի հարակից տարածքում ջրի շիթերի միջոցով, որոնք բաց են թողնում օրենսդիր մարմնի շենքից։
Ի պատասխան դրան քաղաքացիները ջուր են վերցնում ցայտաղբյուրից և լցնում հատուկ ջոկատայինների վրա։
Ոստիկանական ուժեր են տեղակայվել ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Ճիճինաձե ու Չիտաձե փողոցներում։
ՆԳՆ աշխատակիցները շրջափակել են երկու փողոցները, հետևաբար հնարավոր չէ գնալ խորհրդարանի հետնամաս։
Ճիճինաձե փողոցում կա նաև ջուր արձակող մեքենա։